«Հայկական հանրությունն այլևս ապրում է զուգահեռ իրականության մեջ». Գոռ Գևորգյան
![]() 258 Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 01:06 ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոտանված համախբվածությամբ հայկական հանրությունն այլևս ապրում է զուգահեռ իրականության մեջ, ավելին՝ 44-օրյա ծանր պատերազմը և դրա արդյունքները մեզանում մերկապարանոց դարձրեցին նաև պետականության համար առավել վտանգավոր արատներից թերևս ամենագլխավորը՝ մոլեգնող տգիտությունը: 18դ. ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Քլոդ Հելվեցիուսը նշել է, որ ցանկացածը, ով ուսումնասիրում է ժողովրդական աղետների պատմությունը, կարող է համոզվել, որ դժբախտությունների մեծ մասը տգիտության արդյունք է: Տգիտությունը՝ անգետության ագրեսիվ ինքնահաստատման ձևն է, որն ի սկզբանե մերժում է իմացությունը, թշնամաբար և կասկածանքով վերաբերվում դրան, իսկ հետո մարտական անգթությամբ պարտադրում ինքն իրեն: Տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստանի շուրջ արագացված ձևով ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի ցցուն են դարձնում մեր առջև ծառացած մարտահրավերները: Չենք կարող հաղթահարել մեր առջև հառնած խնդիրներն առանց հանրային նպատակի ձևակերպման, կրթական ու հոգևոր նշաձողերի բարձրացման, հայկականության գերակայության, բացառապես պետական շահի սպասարկման, քաղաքական կեղծ կատեգորիաների և պատրանքների չեղարկման, մեր ներսում ատելության վերացման, օտարապաշտության բացառման և այլ»: Աղբյուրը` Գոռ Գևորգյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
