«Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ ռազմագերի». Ս. Սահակյան
![]() 203 Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 20:30 Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը երկրորդ անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոշտանգելով սպանել են հայ ռազմագերիներին: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը եղել է Իշխանասարի Հովազ 1 դիրքում, իսկ վերջինը՝ Վերին Շորժայում: «Տեսանյութում ակնհայտ երևում է երեք զինծառայող, զինծառայողները նույնականացված են, նրանք հաստատված գերիների ցանկում չեն եղել: Տեսանյութի երկու ռազմագերու մասով ունենք ապացույցներ, որ նրանց գնդակահարել են: Միջադեպը եղել է Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում, և այդ հանցագործությանը ներգրավված է ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատը»,- հայտնեց Սիրանուշ Սահակյանը: «Սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների հետևանքով, մեր փաստահավաք խմբի տվյալներով, կրկնակի գերեվարման դեպքեր են եղել, բայց Ադրբեջանը հաստատում է 17 գերեվարման դեպքերը, բայց առնվազն նրանց թիվը շուրջ 35 է եղել: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գերիների մեծ մասը գնդակահարվել է, և մենք ունենք ապացույցներ, իսկ մյուսների դեպքում հանգամանքները ուսումնասիրվում են: Վերջին միջադեպով ողջ գերիները հայրենադարձվել են, կան նաև բռնի անհետացածներ… մենք չենք կարող վստահ լինել, որ նրանք դեռևս ողջ են: Մենք այդ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում ենք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, միջազգային լրագրողներին, մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
