«Արցախն Ադրբեջանին հանձնել պահանջում էր և պահանջում է Արևմուտքը»․ Էդգար Էլբակյան
![]() 267 Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 02:06 Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ՝ ԱՄՆ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ • «Իջեցվող նշաձողի» հնչեցման առաջին իսկ օրվանից ասել եմ, որ դա ոչ թե երևակայական միջազգային հանրությունն է պահանջում, այլ կոնկրետ Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ։ • Հիշում եմ, որ այդ ժամանակ ԱՄՆ հայաստանյան սպասարկուները հակառակն էին պնդում, փրփուրը բերաններին ապացուցում էին, որ հակառակն է։ Իմ հիմնավորումը շատ պարզ էր. եթե Ռուսաստանը նման բան պահանջեր, ապա ՀՀ դե ֆակտո իշխանությունները, որ չեն խորշում ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին հասցեական քննադատելուց, այդպես էլ կասեին, չէին ասի՝ «միջազգային հանրությունը»։ • Հետագայում իմ պնդումներին հապացույց հրապարակվեց Դե Վաալի հոդվածը, որտեղ բացահայտվեցին «խաղաղության», իրականում՝ նոր պատերազմի պայմանագրի 2՝ արևմտյան և ռուսական տարբերակների գոյությունը՝ հատուկ նշմամբ, որ ի տարբերություն ռուսականի՝ արևմտյանով Արցախը թղթով հանձնվում է Ադրբեջանին։ Համապատասխան արտահոսքեր եղան նաև հայկական մամուլում։ Ոչ ոք ոչինչ չհերքեց։ • Ի վերջո, ռուսական թելեգրամյան «Ուժայիններ» ալիքում տեղի ունեցավ ամերիկյան պատերազմի պայմանագրի նախագծի արտահոսքը, ու էլի ոչ մի հերքում։ Այսօր ԱՄՆ դեսպանատնից հարցում են արել այդ մասին, ու ԱՄՆ դեսպանատունը փաստացի հայտնել է, որ փաստաթուղթն իրական է։ • Իրականում ինձ և գործընկերներիս համար կենդանի ապացույցների կարիք չկար էլ, մասնագիտական վերլուծությունը բավական է՝ առանց որևէ «ներքին ինֆոների» իրողությունները հասկանալու։ Իսկ հասկանալու հաջորդ քայլն այլոց ևս այդ մտքերը հասցնելն է»։ Աղբյուրը` Էդգար Էլբակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
