«Իշխանությանն ուղղված իմ հիմնավորված քննադատության սլաքները միտումնավոր ուղղել են Հայաստանի դեմ». Արտակ Զաքարյան
![]() 197 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 13:54 ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է. «Ինչպես աղավաղում են ազգի շահերը, այնպես էլ՝ պարզ խոսքը Անբարոյականների մի ստվար կաստա, նախորդ շաբաթ, ուղղորդված ձևով տեղեկատվական տեռոր են իրականացրել՝ աղավաղելով իմ ասելիքն ու դրա նպատակը: Ստահակները, իշխանությանն ուղղված իմ հիմնավորված քննադատության սլաքները, հասկանալով կամ առանց հասկանալու, միտումնավոր ուղղել են Հայաստանի դեմ: Անկեղծ ասեմ՝ նման կազմակերպված վայնասունի պատճառը չէի կարողանում հասկանալ: Հայտնի է, որ սրանց իշխանական հրահանգիչները դավադիր ու հակապետական են, բայց դժվար թե այնքան անուղեղ լինեին, որ չհասկանային ու այդպես սխալ մեկնաբանեին ասվածը: Վերջին օրերին, մի շարք մասնագետների հետ այս թեմայով քննարկումներ ենք անցկացրել: Ոչ մեկի մոտ չկա կարծիք, որ առիթ էր տրված նման վայնասուն բարձրացնելու համար: Կա համոզմունք, որ իրենց հարմար ձևով կառչել են կոնտեքստից կտրված մեկ նախադասությունից (առանց մտքի շարունակության վրա ուշադրություն դարձնելու), և առավելագույնս մանիպուլյացրել են այնպես, ինչպես կաներ, օրինակ, թշնամական քարոզչությունը: Ըստ մասնագետների՝ սրանց նպատակն այլ էր: Փաստորեն, սրանց ցավացրել է ասուլիսում արված իմ հայտարարություններն Արցախի և Հայաստանի հեռանկարների վերաբերյալ, և նպատակը հիմնական թեմաներից ուշադրությունը շեղելն է եղել: Իսկ այնտեղ ես մանրամասն խոսել եմ, թե ինչ են նշանակում ս.թ. սեպտեմբերի 27-ին Վաշինգթոնում և հոկտեմբերի 6-ին Պրահայում անցկացված «բանակցությունները» և ինչպես են պատրաստվում լուծել Արցախի, հայկական միջանցքի, Հայաստանը թուրքական ճամբար մտցնելու և մի շարք այլ հարցեր՝ հօգուտ թուրքերի և ի վնաս հայ ժողովրդի: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ամեն արարք ունի իր պատասխանատվության ժամը»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
