«Հայերը չպիտի սպասեն Մոսկվայի հրահանգներին». Թորոս Ալեքսանյան
![]() 217 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 14:12 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Եթե Հայաստանն ու ընդհանրապես հայ ժողովուրդը չեն ուզում վերանալ աշխարհի երեսից, ուրեմն՝ պիտի վարեն ոչ թե ռեակտիվ (իսկ երբեմն էլ նույնիսկ իներտ) արտաքին քաղաքականության, այլ պրոակտիվ արտաքին քաղաքականություն, այսինքն՝ պիտի աշխարհով մեկ, որքան որ հնարավոր է, բարձրաձայնեն մեր հարևանների կողմից մեր նկատմամբ իրականացվող ագրեսիաների մասին (այլ ոչ թե ցավակցական ինչ-որ հեռագրեր ուղարկեն նրանց) ու կատեգորիկ կերպով պահանջեն աշխարհից, որպեսզի այդ ամենի դեմն առնեն (այնպես, ինչպես ուկրաինացիներն են պահանջում): Ու ընդհանրապես Հայաստանի ու հայկական սփյուռքի աշխարհի հետ հարաբերվելու կոնցեպտը պիտի կառուցվի այն մոտեցման վրա, որ Հայոց ցեղասպանությունը դեռ շարունակվում է, և առաջադեմ աշխարհը ՊԱՐՏԱՎՈՐ Է կանգնեցնել այն: Հասկանալի է, որ մինչ այսօր այդպես չի եղել, քանի որ Ռուսաստանը թույլ չի տվել Հայաստանին ու հայկական սփյուռքին (նրա հիմնական կառույցները նույնպես ռուսական հատուկ ծառայությունների կողմից են կառավարվում) դա անել, սակայն կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ իրավիճակ է փոխվել և հայերը չպիտի իներցիայի ուժով սպասեն Մոսկվայի հրահանգներին ու ըստ այդմ՝ գործեն, նրանք ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ արդեն գործել ինքնուրույն. ժամանակը եկել է»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
