Չինաստանը գազ չի վաճառի Եվրոպային

Չինական ընկերություններին հանձնարարվել է հեղուկ գազ չվաճառել արտասահմանյան գնորդներին՝ Եվրոպայից և Ասիայից։ Նրանք պետք է խնայեն գազը ձմռանը Չինաստանում ջեռուցման սեզոնի համար, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Մասնավորապես, PetroChina Co, Sinopec և Cnooc Ltd պետական ընկերությունները հրահանգներ են ստացել Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի կողմից: Չինական ընկերությունները խոշոր պայմանագրեր են կնքել մի շարք արտահանողներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից hեղուկացված բնական գազի գնման համար։
Մինչև վերջերս Չինաստանից վաճառողներն օգնում էին Եվրոպային փոխարինել Ռուսաստանից գազի մատակարարումները։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրների կողմից գազի պահեստարանների արագ համալրումը և առաքման ռեկորդային բարձր ծախսերը «նվազեցրել են ՉԺՀ-ից վառելիքի վերամատակարարման գրավչությունը»։
Փորձագետները կարծում են, որ Պեկինի նման որոշումը կհանգեցնի Եվրոմիություն հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատմանը և կսրի էներգետիկ ճգնաժամը, որը կհասնի գագաթնակետին ձմռանը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
133Երեկ, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
129Երեկ, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
117516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
101815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
68214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
147513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
69012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
182310.11.2026, 19:37