«Երկրի տասնամյակների արտաքին մեկուսացումն այլևս անցյալ է». Լևոն Շիրինյան
![]() 227 Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 11:54 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Եվ այսպես։ Պատրանքները փշրված են։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում՝ թիկունքում ունենալով Հայաստանի պետականության հիմնական թշնամուն՝ Ռուսաստանին, հենված Թուրքիայի իշխանությունների համակողմանի աջակցության վրա, գրոհում է որտեղ հնարավոր է և ինչպես կարողանում է։ Լռելյայն ունենալով ՀՀ ռևանշիստների ու հինգերորդ շարասյան, նաև ռսական ագենտուրայի աջակցությունը՝ ՀՀ ու Արցախի Հանրապետությունից վստահորեն գործում է ՀՀ իշխանությունների դեմ: Լրացուցիչ խնդիր է նաև ԱՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչների պարբերական հնչեցրած վայնասունն ու կաղկանձը Ստեփանակերտից: Սակայն նման դժնդակ իրականության մեջ էլ ՀՀ իշխանություններին ու հեղափոխության աջակից քաղաքական ուժերին հաջողվում է, թիկունքում ունենալով հայության կենսունակ բացարձակ մեծամասնությանը, երկրում ու նրանից դուրս, ՀՀ-ում, այդուհանդերձ, հաստատել որոշակի կայունություն և կազմակերպել դիվանագիտական հակագրոհ։ Առարկայորեն ՀՀ-ում ներկայություն են դառնում իրական դաշնակիցները՝ հերթով ու հաստատակամ կամքով. Ֆրանսիա, Հնդկաստան, Միացյալ Նահանգներ... Երկրի տասնամյակների արտաքին մեկուսացումն այլևս անցյալ է։ Սա նոր Հայաստանի հաղթանակն է։ Առաջնահերթն այսուհետ հակագրոհի համակողմանի կազմակերպումն է՝ ներքին քայքայիչ ուժերի ու արտաքին թշնամու դեմ։ Եվ հաջողությունը, հեռանկարի մեջ, ապահովված է վերջնականորեն ու անշրջելի կերպով: Բանակաշինության ու պետականության արագ ամրապնդմանը զուգընթաց ՀՀ քաղաքական-ռազմական ղեկավարության ու հեղափոխության աջակից քաղաքական ուժերի խնդիրն է մշակել ու գործի դնել նոր ու թարմ օրակարգ։ Որպես առաջին քայլ անհրաժեշտ է միջազգային հետաքննություն կազմակերպել ռուս-ադրբեջանական համատեղ ուժերի կողմից կազմակերպված ՍՈՒՄԳԱՅԻԹԻ եղեռնագործությունը»: Աղբյուրը` Լևոն Շիրինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
