Եռաբլուրում որդեկորույս մայրերին բռնությամբ բերման ենթարկելու վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
![]() 300 Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 19:30 2022 թ․ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում որդեկորույս մորը բռնությամբ բերման ենթարկելու մասին ՀՔԱՎ-ի հաղորդումը միացվել է արդեն հարուցված քրեական գործին։ Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել միջադեպից ժամեր անց՝ «Նյուզ» լրատվական կայքի «Էդ տականքը որդուս շիրիմը չի պղծելու. զոհվածի մոր ինքնազգացողությունը վատացավ բերման ենթարկվելիս» հրապարակման հիման վրա։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները, ուժ կիրառելով, բերման ենթարկում որդեկորույս մորը՝ ուշադրություն չդարձնելով անգամ նրա ինքնազգացողության վատացմանը, որից հետո կինը ուշագնաց է լինում։ Ոստիկանները շարունակում են իրենց բռնի գործողությունները նաև դրանից հետո։ ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազից հայցել էր ոչ ուշ, քան օրենքով նախատեսված 24 ժամում նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
