«Վաշինգթոնը ՀՀ-ին անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս». Անդրանիկ Թևանյան
![]() 180 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 23:54 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջազգային ավանտյուրիզմ. Հայաստանի ներկա խնդիրներն ու ամենօրյա շոկերը ոչ թե օբյեկտիվ, այլ խիստ սուբյեկտիվ հիմքեր ունեն։ Այդ խնդիրները պայմանավորված են մեկ մարդու վախերով, հաշվարկներով, շահերով, պայմանավորվածություներով, սեփական կաշին փրկելու ցանկությամբ։ Հայաստանը Մոսկվայի ու Վաշինգթոնի արանքում մատաղացու գառ սարքելը հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև՝ միջազգային ավանտյուրիզմ։ Այդ ավանտյուրիզմի դրսևորումներից է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից փաստացի դուրս գալը, Բրյուսելի հովանու ներքո Ռուսատանին թշնամի հռչակելը, հայկական Զելենսկի խաղալը։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունն ամենևին էլ մեր երազանքների փաստաթուղթը չէ, բայց դա պատերազմի արդյունքներով պայմանավորված ստատուս քվո է։ Եթե այդ ստատուս քվոյի միջնորդ ու երաշխավոր Մոսկվան Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ դուրս է մղվում, ապա Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքերն ազատվում են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ Դա նշանակում է նոր պատերազմ ու կապիտուլյացիա։ Վաշինգթոնը ՀՀ-ին անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց քաջալերում է Նիկոլի հակառուսական քայլերը։ Արանքում Հայաստանն է տուժելու, բայց դա մեզ պետք է մտահոգի։ Մյուսներն իրենց շահերի հետևից են գնում։ Իսկ այն, որ Փաշինյանը մոսկովյան մոդերացիային «ոչ» է ասում կամ առնվազն ժամանակ է ձգում, երևաց նաև ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարություններից, որոնք վերաբերում էին ՀՀ սուվերեն տարածքով կառուցվելիք տրանսպորտային հանգույցներին (միջանցքային տրամաբանություն այստեղ չկա)։ Եվ այսպես, «Խաղաղության» ինքնահռչակված կուսակցությունը պատերազմ ու մահեր է բերում։ Տվե՞լ են նման մանդատ ՀՀ 680 հազար ընտրողները (եթե հիմք ընդունենք ԿԸՀ թվերը)»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
