«Այսօրվա իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ մենք վախենանք». Արա Աբրահամյան
![]() 259 Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 12:06 «Եվրոպա, Ամերիկա... ո՞վ ա ասում՝ իրենց հետ չաշխատենք: Երբևիցե չի եղել դեպք, որ ՌԴ-ն ասի՝ մենք դեմ ենք ՀՀ-ի բարեկամությանը Եվրոպայի, Ամերիկայի հետ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ ՀՀ-ը փոքր պետություն է, պետք է բոլորի հետ աշխատի: «Բայց մենք չենք կարող երկու մարդ դառնալ. մենք ունենք պայմանագիր ՌԴ-ի հետ... Այսօր ՌԴ-ում մոտ 3 մլն հայ է ապրում, նայեք՝ ինչքան գումար է գալիս... Մենք պետք ա մեր տեղն ունենաք, չենք կարող՝ էսօր ձեզ հետ, վաղը՝ մյուսի»: Անդրադառնալով Ալիևի ծավալապաշտական նկրտումներին ու ՀՀ իշխանությունների պահվածքին՝ նշել է. «Այսօրվա իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ մենք վախենանք: Երբևիցե չեն ասում՝ մենք քաջ ենք, կհաղթենք, մենք ունենք մեր ծրագրերը»: Աբրահամյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ից 23-ն անցկացվելու են «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի համաժողով-քննարկումները՝ միտված Հայաստանի և Արցախի զարգացման ազգային օրակարգի ձևավորմանը։ Երևանում հոկտեմբերի 28-31-ը սպասվող Սփյուռքի հետ համաժողովին ՌԴ հայերի միության նախագահը հրավիրված չէ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
