««Հայաստանը փրկող» Եվրոպան կսկսի իր դիտորդներին որպես քաղաքական շահարկման օբյեկտ օգտագործել». Գառնիկ Դավթյան
![]() 258 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 14:42 Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հրաժարվել է քննարկել ԵԱՀԿ 2023թ. բյուջեն, քանի դեռ չի լուծվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով կազմակերպության դիտորդների խումբ Հայաստան ուղարկելու հարցը։ Ադրբեջանական պատվիրակության հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը և քարտուղարությունն իրավասություն և մանդատ չունեին նման առաքելություն ուղարկել Հայաստան՝ առանց հարցը շահագրգիռ կողմերի՝ Բաքվի և Երևանի հետ համաձայնեցնելու, և ԵԱՀԿ-ում պետք է որոշումներ կայացվեն այդ հարցի վերաբերյալ կոնսենսուսի հիմքով: Դե ի՞նչ. կարող ենք հետ հաշվարկը սկսված համարել: Հաշվի առնելով, որ Եվրոպայում Ադրբեջանի դերը բարձրացել է (այստեղ ունենք նաև մեր՝ Հայաստանի, բացթողումը) մի շարք պատճառներից ելնելով, կարճ ժամանակ անց «հայասեր», «Հայաստանը փրկող» Եվրոպան կսկսի իր դիտորդներին որպես քաղաքական շահարկման օբյեկտ օգտագործել: Եվրոպան էլ կոնսեսուսի «խաթեր» Հայաստանին նոր զիջումների կմղի՝ դե իհարկե առանց «դեմոկրատիայի» աշխարհը աշխարհ չի»: Աղբյուրը` Գառնիկ Դավթյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
