«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը Գլենդելում մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատեր է». Արման Բաբաջանյան
![]() 309 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 16:42 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված: Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիներին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես Հարավային Քալիֆորնիայի շրջաններում: Փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ, թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ: ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ: Նախկին դատավորներից մեկը Լոս Անջելեսի ամենաթանկ Բեվերլի Հիլզ քաղաքում հսկայական բիզնես կենտրոն է կառուցում, իսկ ոչ անհայտ պատգամավոր, Հայաստանի նախկին և գուցե ներկա Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարութ Փամբուկյանն, օրինակ, պարզվեց միլիոնավոր դոլարների հասնող թանկարժեք ավտոմեքենաների պարկ ունի, շաբաթական առնվազը մեկ օր մի քանի հարյուր հազար դոլարի շրջանառության Պոկերի երեկոյի մասնակից է: Փամբուկյանը, հիշեցնեմ, «Հայաստանի բաշխիչ ցանցերը» 2002թ. նորաստեղծ օֆշորներում գրանցված «Միդլենդ ռեսուրսիզ» ընկերությանը չնչին գումարով վաճառած պաշտոնյան է: Այն, ինչ պարզվեց մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, տպավորություն ստացա, որ չկա որևէ օլիգարխ և քիչ թե շատ նախկինում երևացող պաշտոնյա, որ Կալիֆորնիա հայաստանյան ծագմամբ ապօրինի եկամուտ փոխադրած չլինի և մասնակի կամ ամբողջական տեղափոխված չլինի: Նույնիսկ նրանք, որոնք տարիներ ի վեր իրենց կապիտալը տեղափոխում էին Ռուսաստան, շատերը դրանք վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում: Այս ամենը, ինչպես հասկացա, ԱՄՆ իշխանությունների համար, դեռևս շատ նախնական ուսումնասիրության նյութ է: Այս կապիտալն այսօր ԱՄՆ-ում դիտարկվում է որպես կոռուպցիայի, կազմակերպված հանցավորությունը խթանող փող: Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ներգրավված կողմ չեն, նրանց հասու չէ այս կարևոր տեղեկությունները: Հայաստանի բանակի, մեր երկրի պաշտպանունակության, դիմադրողունակությունն ապահովող կարողությունների ահռելի մասը տեղափոխվել է ԱՄՆ: Հայաստանը ոտքի կանգնելու, ամրանալու համար շատ փողի կարիք ունի: Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատական մարմինների ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում կասկած չունեմ՝ այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
