«Մեզ համար տնտեսապես շահեկան է Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան երկաթգծի շահագործումը»․ Խոսրով Հարությունյան
![]() 238 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 11:36 Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը 168 TV-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Մեղրիով երկաթգծի բացման մասին․ «Հայաստանը այդ երկաթգծի գործարկման արդյունքում ավելի է իզոլացվելու և հայտնվի տարածաշրջանի մայթեզրին նստած՝ ինչպես նստած էր, որովհետև դրա գործարկումը միայն ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին։ ՀՀ-ն պետք է 150 մլն դոլար ծախսի, որ Ադրբեջանից բեռնափոխադրումներն անխափան հասնեն Թուրքիա։ Այդ երկագծի շահագործման մասին խոսող ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին հարց ունեմ, եթե ՀՀ-ն իր միջոցներով կառուցի այդ երկաթուղին, ի՞նչ է դրանից շահելու, երբ ճանապարհի 800 կմ-ը Ադրբեջանի տարածքում է, ընդամենը 47-ը՝ Հայաստանի»։ Հարությունյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտության մասին, որպեսզի հնարավոր լինի թշնամական հարաբերություններ ունեցող Հայաստանի և Ադրբեջանի միջև ապահովել այնպիսի տնտեսական փոխշահավետ հարաբերություններ, ինչը ժամանակի ընթացքում աստիճանաբար կձևավորի երկու երկրների միջև վստահության մթնոլորտ։ «Այս համատեքստում մեզ համար տնտեսապես շահեկան է Բաքու-Ղազախ-Իջևան-Երևան երկաթգծի շահագործումը, որի 361 կմ-ը անցնելու է Բաքվի տարածքով, 300 կմ-ը՝ Հայաստանի, ինչը կբերի բալանսավորման»։,- նշել է Հարությունյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
