«Փորձում է «միջանցքի» աբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա». Արթուր Ղազինյան
![]() 227 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 14:51 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. ««Միջանցքը» տվել է նիկոլ փաշինյանը նոյեմբերի 9-ին, բայց դրա մեղքը բարդում է Ռուսաստանի վրա: Կարո՞ղ եք նշել որևէ միջազգային փաստաթուղթ, որով կհաստատվի, որ Ռուսաստանին միջանցք է պետք: Եթե մոռանանք «հավաստի աղբյուրի» մտավարժանքները, ապա այդպիսի փաստաթուղթ կամ արժանահավատ աղբյուր չկա. Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ բոլոր ճանապարհները գտնվելու են դրանց տարածքով անցնող պետությունների ինքնիշխան հսկողության ներքո: Իսկ որտեղի՞ց են ծագել միջանցքի վերաբերյալ քննարկումները. թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ու պնդումների տիրույթում, իսկ դրա համար իրավական հիմք է հանդիսացել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով Հայաստանը համաձայնվել է երաշխավորել ադրբեջանի արևմտյան շրջանների և նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» շարժը: «Անխոչընդոտ» բառի առկայությունը ճանապարհը դարձնում է միջանցք, որի վրա Հայաստանը պարտավորվել է չհարուցել որևէ խնդիր. մաքսային ձևակերպումներ, սահմանային ստուգումներ, չգանձել ճանապարհից օգտվելու որևէ տրանզիտային վճար և այլ բնույթի հսկողական գործառույթներ: Փաստորեն, Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու համաձայնությունը նիկոլ փաշինյանը տվել է դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ին, իսկ հիմա, հասկանալով դրա կործանարար ու դավաճանական բնույթը, փորձում է «միջանցքի» աբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա՝ գեներացնելով հակառուսական տրամադրություններ և տարածաշրջանում ստեղծելով պայթյունավտանգ իրավիճակ: Ռուսաստանը, հասկանալով այդ միջանցքի վտանգավորությունը, հաստատել է իր ԱԴԾ (ФСБ) վերահսկողությունը՝ մեղմելով «անխոչընդոտ» բառի կործանարար հետևանքները: Հետևությունները թողնում եմ մեր գիտակից ու մտածելու ունակ քաղաքացիներին...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
