«Եթե դատարանը հրաժարվի հրապարակել ապացույցները, ապա ես կհրապարակեմ դրանք». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Դատական աբսուրդի սահմաններն անհնար է պատկերացնել նիկոլական իշխանության աղբի պայմաններում։
Էջմիածնի դատարանում տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ հոկտեմբերի 28-ին պետք է ներկայացվեին ՀՀ ԱԱԾ-ի կողմից առգրավված և ավելի քան 1 տարի հետո դատարան բերված Նաիրի Հոխիկյանի հեռախոսում եղած փաստական ապացույցները։
Հիշեցնեմ՝ դրանք վերաբերում են 2019թ․ մայիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի և հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը, որի ժամանակ Փաշինյանն ու Կարապետյանն ակնարկել էին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրենց մութ գործարքների մասին՝ Լապշինին կոչ անելով զուսպ լինել այդ երկրների նկատմամբ և չխանգարել իրենց բարեկամությանը։
Այսօրվա դատական նիստի ժամանակ իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը պահանջել էր, որ ներկայացվեն Լապշինի ուղարկած նամակները և ձայնային հաղորդագրությունները՝ որպես Նաիրի Հոխիկյանի հրապարակումների ապացույց։
Վլադիմիր Կարապետյանի փաստաբանի պահանջով դատավորը ոչ թե հրապարակեց հեռախոսի մեջ եղած փաստերը, այլ բավարարվեց դրանց գոյության մասին խոսելով՝ ուղիղ 1 ժամ 20 րոպե ընթերցելով հեռախոսում եղած նամակների ու ձայնային հաղորդագրությունների ստեղծման օրն ու ժամը։
Անկախ նրանից, որ մենք պահանջում էինք դատարանում հրապարակել ոչ թե նամակների ու ձայնային հաղորդագրությունների գոյությունը, այլ դրանց բովանդակությունը, դատավորն ընդառաջ գնաց իշխանության ներկայացուցչի փաստաբանի պահանջին։
Դուք պետք է ներկա լինեիք նիստին ու սեփական աչքերով տեսնեիք դրա զավեշտը, երբ 1 ժամ 20 րոպե շարունակ դատավորը կարդում է՝ այսինչ օրը, այսինչ ժամին, եղել է նամակ կամ ձայնային հաղորդագրություն։ Վերջ։ Մենք պահանջում ենք հրապարակել, թե ինչ է գրված այդ նամակում կամ ինչ է ասվում ձայնային հաղորդագրությունում։ Վլադիմիր Կարապետյանի փաստաբանն առարկում է, թե դրանք ռուսերեն են, իսկ դատարանը ռուսերեն չի հասկանում։
Պատճառաբանելով, թե դատավարության մասին օրենսդրությունն արգելում է դատական նիստի ժամանակ օգտագործել օտար լեզու, հակառակ կողմն ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների գործած հանցանքների մասին փաստական ապացույցները չհրապարակվեն։ Այնինչ ռուսերեն ապացույցների կողքին մենք ունենք նաև դրանց հայերեն պատշաճ թարգմանությունը, ինչը մինչև այժմ քննության առարկա չի դարձել։
Եթե դատարանը շարունակի նման կողմնակալ աշխատանքը և հրաժարվի հրապարակել ապացույցները, ապա ես ԶԼՄ-ներով կհրապարակեմ դրանք»։

«Ամեն ինչ չէ, որ պետք է ներել». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
7203:06
«Դուք անընդհատ լսելու եք ձեր մասին ճշմարտությունը, քանի հատ ուզում եք ռազմավարական դատ սկսեք». Հովհաննես Իշխանյան
9502:06
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան
10001:18
«Պատերազմը դադարեցնելու լուրից հետո զոհվեցին բոլորը». Ազատ Ադամյան
11300:54
«Կառավարության ընտրությունն է՝ խնամքի հաստատությունները թողնել առանց արտաքին հայացքի». Մուշեղ Հովսեփյան
9400:36
Բրազիլացին ձերբակալվել է ChatGPT-ով որդուն սպանելու ծրագրեր մշակելուց հետո
20700:12
«1992-ին միջազգային քաղաքական կոնյունկտուրան հարկադրեց Թուրքիային Հայաստանի վրա հարձակման փոխարեն գնալ տնտեսական ճնշման ճանապարհով». Արա Պողոսյան (լուսանկար)
8000:06
ԱՄՆ-ն կարող է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի դեմ
198Երեկ, 23:48