Կարեն Անդրեասյանին լրացուցիչ մեքենա և թիկնապահներ են ուղեկցում. «Հրապարակ»
![]() 222 Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 09:48 ԲԴԽ նախագահ ընտրված, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ԲԴԽ նախագահ նշանակված Կարեն Անդրեասյանն ուղեկցող մեքենայով ու թիկնապահներով է շրջում։ Նրա ծառայողական Toyota Land Cruiser ամենագնացին, որը դեռ Գագիկ Հարությունյանի օրոք էր գնվել, ուղեկցում է 954 AN 61 պետհամարանիշի Nissan X-Trail քրոսովերը՝ թիկնապահներով լի։ Անդրեասյանից առաջ, հիշեցնենք, ԲԴԽ նախագահներին թիկնապահ և ուղեկցող մեքենա չէին սպասարկում՝ նրանք հրաժարվել էին այդ ավելորդ ձևականություններից։ Հրաժարվելու հիմքը դրել էր Ռուբեն Վարդազարյանը, ով հաճախ ոտքով էր շրջում։ Մեզ ասացին, որ նույնիսկ իշխանական վայելքները սիրող Գագիկ Ջհանգիրյանն ընդամենը մեկ օգնական-թիկնապահ ուներ։ Բայց, ահա, Կարեն Անդրեասյանը, եկած-չեկած՝ իրեն շրջապատել է թիկնապահներով և ուղեկցող մեքենայով։ Այդ մասին մամուլում արդեն իսկ հրապարակում եղել է, որ Անդրեասյանն անվտանգության հատուկ միջոցառումներ է ձեռնարկել՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, իր աշխատասենյակի դիմաց մետաղորսիչ սարք և այլն»: Մանրամանսերը՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
