Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Արցախը պետք է համոզված լինի՝ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է»․ իրավապաշտպան

«Արցախը պետք է համոզված լինի՝ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է»․ իրավապաշտպան
207
Կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ., 00:36

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ
Վաղը՝ հոկտեմբերի 30-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա հանրահավաք ի պաշտպանություն Արցախի անկախության։ Չգիտեմ, թե այս մասին ինչ են մտածում Հայաստանի ընդդիմադիրները։ Առայժմ չկա որևէ հայտարարություն։ Համոզված եմ, որ Հայաստանում նույն ժամին նույնպես պետք է ժողովուրդը ոտքի կանգներ, որպես համերաշխություն Արցախի մեր հայրենակիցներին։ Արցախը պետք է համոզված լինի, որ Հայաստանում ժողովրդի գերակշիռ մասն իր հետ է և որ ողորմելի քպ-ականների Արցախը վաճառելու ծրագիրը ձախողվելու է։ Եվ վերջապես հասկանանք ևս մեկ անգամ՝ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան