Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Իրանում ակտիվ շարունակվում են ձևավորվել անկայունության օջախներ». Արման Աբովյան

«Իրանում ակտիվ շարունակվում են ձևավորվել անկայունության օջախներ». Արման Աբովյան
178
Կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ., 11:36

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Իրանում ակտիվ շարունակվում են ձևավորվել անկայունության օջախներ։
Պարզ է, որ իրանական հասարակության մեջ ձևավորվել է բավական լուրջ դժգոհություն և սա սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառների հետևանք է։
Սակայն նաև ակնհայտ է, որ խռովության օջախների ակտիվ ձևավորման գործընթացը ուղղորդում է նաև Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելը, ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, քանզի վերը թվարկած պետությունների համար շատ կարևոր է աշխարհաքաղաքական խառը իրավիճակում առավելապես թուլացնել իրանական պետականությունը։
Ամեն մեկը ունի իր հետաքրքրությունների շրջանակը, սակայն գործում են գրեթե համատեղ։
Եվ այսպես... Իրանում բելուջի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ սկսում են «պարտիզանական» պայքար Իրանի կառավարության դեմ։
Ես իրանագետ չեմ և վստահ եմ, որ մեր իրանագետները ավելի ծավալուն կներկայացնեն խնդիրը սակայն յուրաքանչյուր անկայունություն Իրանում ուղակի ազդում է մեր տարածաշրջանի վրա...
ստորև մի փոքրիկ տեղեկություն, թե ով են բելուջները։
...
Կարդալով կարելի է եզրահանգել, թե ով է իրականում կանգնած բելուջների «պայքարի» ստվերում։
...
Բնակեցնում են բելուջները Պակիստանի մի մասը (Բելուջստանը, Սինդ նահանգի արևմտյան և Փենջաբ նահանգի հարավ-արևմտյան գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում։ Ընդհանուր թիվը 2013 թվականի տվյալներով՝ մոտ 10 միլիոն։
Բելուջները սունի մահմեդականներ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հյուսիս-արևմտյան լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հարավ-արևելք) և Սեիստանում»:

Աղբյուրը`   Արման Աբովյան