«Եթե դու գոհ չես ռուսական խաղաղապահ ուժերից, քեզ ո՞վ էր խնդրում սեփական զորքերը հանել Արցախից»․ Արթուր Խաչատրյան
![]() 280 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 16:06 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մասին՝ ասել է․ «Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, նույնիսկ Սովետական Հայաստանի ղեկավարներից սկսած, որը ստորագրում է փաստաթղթերի տակ, որոնցում նշված չէ, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա»։ Խաչատրյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի դեմ ուղղված՝ պարտավորությունները չկատարելու մեղադրանքներին․ «Որևէ փաստաթուղթ չկա, որով պարտադրվեր, որ Հայաստանն իր Զինված ուժերը դուրս հաներ Արցախի Հանրապետությունից, դա Փաշինյանի ինքնակամ, միանձնյա որոշումն է․ կամավոր է դա արվել, պարտադրանքով է արվել, բանավոր համաձայնությամբ է արվել, չգիտեմ, բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական ԶՈՒ-ն Արցախից՝ առանց որևէ միջազգային փաստաթուղթ ստորագրելու։ Հայաստանն է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, որը նաև այս իշխանություններն էին հայտարարել։ Իրենք դուրս են հանել հայկական զորամիավորումները, դեռ մի հատ էլ մուննաթ են գալիս ռուսների վրա, թե լավ չեն անում։ Եթե դու գոհ չես ռուսական խաղաղապահ ուժերի գործողություններից, քեզ ո՞վ էր խնդրում սեփական զորքերը հանել։ ՀՀ իշխանություններն իրենց պարտականությունները չեն կատարել, հիմա էլ ուրիշների վրա մուննաթ են գալիս»։ |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
