«Փաշինյանի վարքագիծն ինձ հիշեցնում է հեքիաթի հերոս կալաբոկին»․ Արթուր Մարտիրոսյան
![]() 286 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 11:12 Բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը․ «Սոչիի բանակցություններում հիմնական նվաճումը ժամանակ շահելն էր: Փաշինյանի կարդացած տեքստի բովանդակությունը՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, տպավորություն էր ստեղծում, թե ինքը կատարում է ՌԴ նախագահի հանձնարարությունը, որ ուզում են Ռուսաստանի հետ լինել, խաղաղապահների ներկայությունը երկարաձգել»։ «Այս իշխանությունների համար իրենց կատարած բոլոր քայլերն աննախադեպ են։ Փաշինյանի վարքագիծն ինձ հիշեցնում է ռուսական հայտնի հեքիաթի հերոս կալաբոկին՝ ես արջից փախա, ես գայլից փախա ասելով՝ ժամանակ է շահում: Իսկ վերջում, գիտեք՝ ինչ եղավ կալաբոկի հետ…»,- հավելել է Մարտիրոսյանը՝ իշխանությունների արտաքին քաղաքականության մասին խոսելիս։ «Ադրբեջանին հիմա պետք չէ անցնել լայնածավալ ռազմական գործողությունների, ՀՀ գործող իշխանությունները երկիրն այն վիճակի են հասցրել, որ 1-2 կրակոցն էլ բավարար է Հայաստանի բնակչությանը լարվածության մեջ պահելու համար: Ալիևը հասկանում է, որ Արևմուտքն Ադրբեջանում այնպիսի շահեր ունի, որ բացի քննադատությունից իր նկատմամբ՝ չի դիմի կոշտ միջոցների»,- ավելացրել է նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
