«Ալիևը մեղադրում է ֆրանսիացիներին՝ Ալժիրում ցեղասպանություն իրականացնելու մեջ»․ Արտյոմ Երկանյան
![]() 225 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 11:30 Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ ուղղված ֆրանսիացիներին․ «Իլհամ Ալիևն Ալժիրում արաբական երկրների լիգայի 31-րդ գագաթնաժողովի ընթացքում, հավանաբար պարզապես նպատակ ունենալով օգտագործել գագաթնաժողովի բարձր ամբիոնը՝ հակահայկական, այդ թվում նաև հակաֆրանսիական հայտարարություններ հնչեցնելու համար, ասել է․ «Ալժիրի ժողովրդի դեմ ոճրագործությունները կատարել է Ֆրանսիան: Այդ ջարդերից 1.5 մլն մարդ է մահացել: Աշխարհը չպետք է մոռանա ֆրանսիացիների արածը»: Պատճառը պարզ է. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը քվեարկության է դնելու մի բանաձև, որը ենթադրում է շատ կոշտ գնահատականներ Ադրբեջանի հասցեին՝ մասնավորապես դատապարտելու են ադրբեջանական ագրեսիան ՀՀ դեմ, և ենթադրվում է, որ մեղադրելու են Ադրբեջանի իշխանություններին՝ Արցախում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Սենատորները նաև պատրաստվում են դիմել երկրի կառավարությանը՝ կոչ անելով ոչ միայն հրաժարվել ադրբեջանական նավթից և գազից, այլ նաև հասնել նրան, որ Եվրոմիությունը նույնպես հրաժարվի ադրբեջանական էներգակիրներից: Եվ ահա այսպես է Ադրբեջանը փորձում պատասխանել ֆրանսիացիներին»,- մանրամասնել է Երկանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
