Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է». Վանեցյան

«Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է». Վանեցյան
191
Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 21:48

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, քույրե՛ր և եղբայրնե՛ր
Կան բաներ, որոնք չանելու դեպքում հետո ամբողջ կյանքում մեղադրում ես քեզ, որ չես արել։
Նոյեմբերի 5-ը հենց այդ օրերից մեկն է յուրաքանչյուրիս կյանքում։ Սա սովորական հանրահավաք չէ, «կողմի» կամ «դեմի» հանրահավաք չէ։ Դա նույնիսկ ինչ-որ բան պահանջելու հանրահավաք չէ։
Դա որպես հայ՝ իրար կողքի կանգնելու, ուս ուսի տված կանգնելու հանրահավաքն է, որտեղ չկա հայաստանցի, արցախցի, ֆրանսահայ, բեյրութահայ, պարսկահայ, ամերիկահայ։ Կա հայ, որն ասում է՝ մենք միասնական ենք ու արժանապատիվ։
Նոյեմբերի 5-ին հայության միասնականության և համերաշխության հանրահավաքն է։
Ուրեմն այդ օրը լինե՛նք Ֆրանսիայի հրապարակում, որ հետո ողջ կյանքում չմեղադրենք ինքներս մեզ»։

Աղբյուրը`   Արթուր Վանեցյան