Կանայք` Արցախի տապանաքարերի և խաչքարերի վրա

Օրերս ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Համլետ Պետրոսյանը ներկայացրեց հետաքրքիր զեկույց Արցախի տարածքից հայտնաբերված այն տապանաքարերի և խաչքարերի վերաբերյալ, որոնց վրա առկա են աշխարհիկ կանանց պատկերներ։ Հետաքրքիր է, որ Հայաստանի տարբեր շրջաններից հայտաբերված խաչքարերի ու տապանաքարերի վրա աշխարհիկ մարդիկ, հատկապես կանայք այդքան շատ պատկերված չեն եղել այնպես, ինչպես Արցախում ենք տեսնում: Նմանատիպ առաջին պատկերները սկսում են հայտնվել 11-րդ դարի վերջից: Սովորաբար կանայք պատկերվում էին խաչքարի ներքևի հատվածում: Մոտ 60-70 նմանատիպ խաչքարեր և տապանաքարեր են հայտնաբերվել:
Կանայք սովորաբար պատկերվում էին կամ օջախի մոտ՝ տոնախմբությունների տեսարաններում կամ ընտանեկան տեսարաններում, կամ պատկերվում էին որպես կերակրող մայր, ի դեպ, այս վերջին տեսարանում որոշ մասնագետներ կնոջը նույնականացնում էին Աստվածամոր հետ: 
Բանախոսը ներկաների ուշադրությունը հատկապես հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մինչև 18-ր դար հայ կանայք պատկերվում էին առանց բերանփակ կտորի, այսինքն փակ գլխով և ուսերով, բայց բաց դեմքով:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
55Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
149Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19117.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31316.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55713.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57912.09.2026, 23:54