«Կառավարությունը վարում է հարուստներին ավելի հարստացնելու, աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականություն»․ Թադևոս Ավետիսյան
![]() 284 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 12:18 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 168 TV-ի եթերում խոսել է Հայաստանում տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշների մասին․ «Փաշինյանի իշխանությունն իր կառավարման ձեռքբերում է համարում մի բան, որի հետ որևէ առնչություն չունի։ Փաստենք՝ 14.1 տոկոս տնտեսական ակտիվության հետ նրանք որևէ կապ չունեն. այդ ակտիվությունը արձանագրվել է բացառապես ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով։ Տնտեսական առումով՝ սա դրական է, բայց՝ կարճաժամկետ, ինչը չի ավելացնում մեր տնտեսական ներուժը։ Իշխանությունը մի կողմից՝ քերթելով հարկ է հավաքում, մյուս կողմից՝ պարտք է վերցնում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն իր վրա քաղաքացին չի զգում քանի որ Կառավարությունը վարում է հարուստներին ավելի հարստացնելու, աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականություն։ Երկիր մտած փողն առաջացնում է գերշահույթներ՝ օլիգարխների համար, որովհետև հավասար չի բաշխվում հասարակության տարբեր շերտերի վրա։ Փաշինյանի իշխանությունը նպատակ չունի աղքատ մարդկանց կյանքի որակը փոխելու և հետապնդում է բացարձակ մեկ նպատակ՝ իշխանության պահպանություն, այդ նպատակով առաջնային է ուժային կառույցների աշխատավարձերի և պարգևատրումների ֆոնդի ավելացումը»,- նշել է Ավետիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
