Պապիկյանը ազգականներին է տեղավորում. «Հրապարակ»
![]() 263 Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Մոտ 10 օր առաջ տեղեկացել էինք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, նշանակվել է «Հայփոստի» տնօրենի ԺՊ Արայիկ Աբրահամյանի՝ լոգիստիկ գծով խորհրդական։ Նա նախկինում «Կոկա-կոլա» ընկերությունում առաքիչ է աշխատել, մեզ ասացին, որ նշանակվելու պահին արդեն երկար ամիսներ գործազուրկ է եղել: Ընդ որում, նշանակվելիս պարզվել է, որ ինչ-որ փաստեր կեղծվել են, բայց, այնուամենայնիվ, նշանակումը եղել է, և Մուրադյանը բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոնի է նշանակվել՝ իր կենսագրությանն ու կրթական ցենզին չհամապատասխանող: Դիմել էինք «Հայփոստ»՝ մեկնաբանություն ստանալու: Հարցրել էինք՝ նման անուն-ազգանունով անձ ընդունվե՞լ է աշխատանքի և ի՞նչ պաշտոն է զբաղեցնում: Բայց «Հայփոստից» զլացան անգամ «այո-ոչ» ասել, պահանջեցին գրավոր հարցում, պատասխանն էլ ուղարկեցին նամակով: Մի խոսքով, երկար ոդիսականից հետո ստացանք «բաղձալի» պատասխանը. «Ձեր հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ հարցվող տվյալները հանդիսանում են աշխատակցի անձնական տվյալներ և չեն կարող տրամադրվել առանց աշխատակցի համաձայնության՝ «Անձնական տվյալների մասին» օրենքի... համաձայն: «Հայփոստ» ՓԲԸ-ն ապահովում է իր աշխատակիցներին վերաբերող գաղտնիությունը և երրորդ անձանց չի փոխանցում աշխատակիցներին առնչվող և պահպանման ենթակա տեղեկատվություն»: Նախ՝ մեր հարցը որևէ անձնական տվյալ չէր պարունակում, մենք «Փոստի» աշխատակցի տան հասցեն չէինք հարցրել, և երկրորդ՝ պետական բարձր պաշտոնյայի միջնորդությունը և իր ազգականին աշխատանքի տեղավորելը չեն կարող գաղտնի տեղեկություն համարվել: Նույնն է, որ քննչական մարմինը հանցագործի թույլտվությամբ միայն քրեական գործ հարուցի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
