Ալիևը հերքում է ռազմական ագրեսիայի մեղադրանքները
![]() 272 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 18:48 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրականապես հերքել է ռազմական ագրեսիայի մեջ Բաքվին ուղղված Երևանի մեղադրանքները։ «Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է երկու տարի առաջ, Հայաստանը շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել Ադրբեջանի հետ սահմանին։ Վերջին նման սադրանքը կատարվել է այս տարվա սեպտեմբերին, և Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել հակահարձակողական գործողություն սկսել՝ կանխելու Հայաստանի լայնածավալ ռազմական սադրանքը», - «Ազատության» փոխանցմամբ այսօր հայտարարել է Ալիևը՝ ելույթ ունենալով Սամարղանդում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում։ «Հայաստանը միջազգային հանրությանը մոլորեցնելու համար փորձում է Ադրբեջանին անհիմն մեղադրել ռազմական ագրեսիայի մեջ։ Մենք կտրականապես մերժում ենք նման անհիմն մեղադրանքները։ Մենք կռվել ենք մեր հողի վրա և, հաղթելով հայկական բանակին, նրան դուրս ենք արել մեր պատմական հողերից», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ պնդելով, թե սահմանին ադրբեջանական զինված ուժերը «ներկայումս դիրքեր են գրավում իրենց հայրենի հողում»։ Միաժամանակ, Ալիևը հիշեցրել է, որ Պրահայում և Սոչիում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություններով ճանաչել են երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ «Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունը մնացել է պատմության մեջ», - ասել է Ադրբեջանի նախագահը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
