«Երիտասարդ սերնդի մոտ տպավորություն է, թե 2000-ակններին ՀՀ-ն Հարավային Կորեա է եղել»․ Գևորգ Պապոյան
![]() 190 Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 13:24 «Ես կուզեի մի քանի համեմատություն իրականացնել, որպեսզի մենք պատկերացնենք, թե 2023 թվականի պետական բյուջեն ինչպիսի ծավալներ ունի, որոնք մոտավոր նաև պատկերացում են մեզ տալու, գնահատելու թե ինչպիսի ծավալով աշխատաքներ մենք կարող ենք կատարել։ Ես չեմ խորշի ևս մեկ անգամ ասել՝ հիմա պաշտպանության ծախսերը մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելի են, քան 2000-ականների ամբողջ պետական բյուջեն։ Սա ինչու եմ ասում, որովհետև մեր ընդդիմությունը շատ է սիրում ՀՀ-ն համեմատել 2000-ակնների հետ, և տպավորություն ստեղծել, թե այդ ժամանակ Հայաստանը դրախտ էր, իսկ հիմա մենք գտնվում ենք դժոխային միջավայրում»,- Այսօր, Ազգային Ժողովում, 2023թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ-ական Գևորգ Պապոյանը: «Սա կարևոր ցուցանիշներից մեկն է՝ ներկայացնելու, թե ինչպիսի տեսք է ունեցել այդ հայկական դրախտը, նման համեմատությունները երբեմն կարող են անհարկի թվալ, բայց քաղաքական մանիպուլյացիան այնքան մեծ է մեր ընդդիմախոսների կողմից, որ ստիպված ենք լինում դիմել նման հնարքների, որպեսզի իրական իրավիճակը ներկայացնենք։ Երիտասարդ սերնդի մոտ տպավորություն է, թե 2000-ակններին ՀՀ-ն Հարավային Կորեա է եղել, ցավոք սրտի այդպես է նկարագրվում»,- ասաց Պապոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
