«Չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ռուսական կամ ամերիկյան տարբերակ». Վահրամ Աթանեսյան
![]() 236 Երկուշաբթի, 21 նոյեմբերի, 2022 թ., 17:36 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Տարրական տրամաբանությունը հուշում է, որ չի կարող լինել Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ռուսական կամ ամերիկյան տարբերակ։ Դա նույնն է, եթե ասենք, որ վաղը Ռուսաստանը և Ուկրաինան խաղաղություն են հաստատելու, օրինակ, պայմանագրի չինական կամ թուրքական տարբերակով։ Բայց մի րոպե ենթադրենք, որ իրոք կա «ռուսական նախագիծ» և ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հաջորդ սերունդներին»։ Մի րոպե էլ վարկածենք, որ Ադրբեջանը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, համաձայնում է դրան։ Ի՞նչ երաշխիք, որ հաջորդ սերնդին մենք ժառանգություն ենք թողնում ոչ թե հարցի նպաստավոր կարգավորման հնարավորություն, այլ՝ ևս մեկ արյունալի պատերազմի մշտական սպառնալիք։ Ի՞նչ երաշխիք, որ հաջորդ սերնդի Ռուսաստանը տեր է կանգնելու իր այսօրվա տարբերակին։ Ի՞նչ երաշխիք, որ այդ տարբերակով Լեռնային Ղարաբաղը անկախություն կամ գոնե սուբստանտիվ ինքնակառավարում է ստանալու։ Ի վերջո, ի՞նչ երաշխիք, որ մեկ կամ երկու տասնամյակ հետո Լեռնային Ղարաբաղում քաղաքական սերունդ լինելու է, եթե ամեն ինչ մնա՝ ինչպես այսօր է։ Ոչ մի երաշխիք իրականության մեջ չկա։ Իսկ երևակայելու դառը «պտուղները,, լիաբուռն «վայելել ենք»»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
