«Մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես». Աշոտյան
![]() 235 Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 19:48 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից: Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը: Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաեւ ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը: 2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնեւում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաեւ այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ եւ մի շարք պետությունների ղեկավարներ: Եթե Արեւելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արեւելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական: Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաեւ՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա: 3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2013 թվականը: Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն: »: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
Նիկոլ Փաշինյանի սցենարը՝ Կաթողիկոսին գահընկեց անելու համար. «Ժողովուրդ»
3509:00Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
7708:24Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են՝ ընդդեմ կառավարության բյուջետային քաղաքականության
21401:08«Դավաճանությունը ստիպում է դատապարտել իր հեղինակներին». Մետաքսե Հակոբյան
24300:36«Եկեք քարը փեշներիցս թափենք, Հայաստանի անունը դնենք Ալբանիա կամ Մելանյա». Էդգար Ղազարյան
15400:12«Տեր Արամը ծառայում է Փաշինյանին, գուցե հալածանքի տակ է կամ վախերի մեջ»․ Հովնան Սրբազան (տեսանյութ)
246Երեկ, 23:54«Եթե անգամ նրանց էլ լռեցնեք, այս քարերն են աղաղակելու». Սրբազան պայքար
183Երեկ, 23:36«Պետք է խոսքի իրավունք տալ նաև Տեր Մկրտիչ և Տեր Հովնան եպիսկոպոսներին». Տիգրան Դավուդյան
146Երեկ, 23:18