ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 4,5 միլիարդ դոլար լրացուցիչ ուղղակի բյուջետային աջակցություն։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքը։
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը նշել է, որ այդ միջոցները կտրամադրվեն առաջիկա շաբաթների ընթացքում և կօգնեն Ուկրաինայի կառավարությանը՝ ամրապնդել տնտեսական կայունությունը։ Դրանք կուղղվեն հիվանդանոցների աշխատողներին, պետական ծառայողներին ու ուսուցիչներին աշխատավարձեր վճարելուն, ինչպես նաև տարեցներին և բնակչության խոցելի խավերին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն։
Այս միջոցների հետ միասին Ուկրաինային ԱՄՆ ուղղակի բյուջետային աջակցության ընդհանուր գումարը կկազմի 13 մլրդ դոլար, որը բոլորը կտրամադրվեն դրամաշնորհների տեսքով, ասել է ֆինանսների նախարարը։ Յելենը նաև հորդորել է մյուս դոնորներին ավելացնել և արագացնել օգնությունն Ուկրաինային։
Բացի բյուջետային աջակցությունից, ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Այսպիսով, փետրվարի 24-ից Ուկրաինա զենք և այլ սարքավորումներ փոխանցելու ԱՄՆ պարտավորությունների ընդհանուր գումարը մոտեցել է 19,3 միլիարդ դոլարին։ Նոյեմբերի 10-ին հայտարարված օգնության փաթեթը ներառում է Avenger հակաօդային պաշտպանության չորս համակարգեր, Hawk հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք և HIMARS բազմակի հրթիռային կայաններ, 100 Humvee ռազմական զրահամեքենա, 400 նռնականետ և տասնյակ հազարավոր հրետանի և ականանետեր։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
381Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
243Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
181Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
60226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
182623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70522.10.2026, 02:06