Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էդ ի՞նչ թուղթ կա, որ ԱԱԾ արխիվում դրա համար այլևս տեղ չկա». Արթուր Խաչատրյան

«Էդ ի՞նչ թուղթ կա, որ ԱԱԾ արխիվում դրա համար այլևս տեղ չկա». Արթուր Խաչատրյան
199
Հինգշաբթի, 24 նոյեմբերի, 2022 թ., 12:48

«Ի՞նչ տեղի ունեցավ, որ այ սենց՝ հրատապ ռեժիմով, ո՞րն է դրա հրատապությունը, էդ ի՞նչ թուղթ կա, որ արխիվում դրա համար այլևս տեղ չկա։ Ազգային անվտանգության արխիվում, հասկանում ենք, հասարակ թղթեր չեն պահվում, դրանք ունեն կարևորություն, ինչո՞ւ է դրանք պետք ոչնչացնել՝ առանց գաղտնազերծելու»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու մասին» հարցը քննարկելիս։