Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է․ «Հրապարակ»
![]() 316 Շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ., 10:18 «Հրապարակ»-ը գրում է. «Սեպտեմբերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախագահին կից քաղաքական խորհուրդ ձևավորելու մասին, որում կընդգրկվեն հիմնական դերակատարները՝ նախկին նախագահներ և այլք: «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»։ Խորհրդի կազմում ընդգրկվելու էին ԱՀ նախկին նախագահները, ԱԺ 5 ուժի, արտախորհրդարանական 2 ուժի ներկայացուցիչներ, նաև ականավոր պետական գործիչներ, ովքեր հեղինակություն ունեն երկրում: Օրինակ, նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։ Երեկ ԱՀ նախագահականից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է խորհրդի ձևավորումը։ Ասացին, որ դեռ չի ձևավորվել։ Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Արցախի նախագահը փաստի առաջ էր կանգնեցրել այդ հեղինակավոր անձանց՝ նրանց ներգրավելով երկրի կառավարմանը, իր առաջարկը չհամաձայնեցնելով նրանց հետ, սակայն նրանք ինչպես նախկինում են խուսափել, այնպես էլ հիմա են խուսափում լրացուցիչ պատասխանատվություն ստանձնելուց։ Հարությունյանին մեղադրում են Փաշինյանի հրահանգները կատարելու մեջ, թեև իրենք, որևէ պաշտոն չզբաղեցնելով էլ, չեն հակադրվում Փաշինյանին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
