«Սա անթույլատրելի է». Արթուր Ղազինյան
![]() 255 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 15:18 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Վերջերս հաճախ ենք լսում, որ ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը: Հաղորդագրությունն ավարտվում է հայկական կողմից տուժածների մասին և այդ պահին առաջնագծում տիրող իրավիճակի մասին տեղեկատվությամբ: Ի՞նչն է այստեղ տարօրինակ: Նախկինում ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հաղորդագրություններում կար «պատասխան կրակի արդյունքում հակառակորդը լռեցվել է» արտահայտությունը, ինչը նշանակում էր՝ ՀՀ ԶՈւ-երը մատաղացու գառներ չէին, որ թշնամին երբ ցանկանար կրակեր նրանց վրա: ՀՀ ԶՈւ-երը գործում էին իրավիճակին համարժեք, իսկ յուրաքանչյուր սադրանք ստանում էր համարժեք պատասխան: Արդեն տևական ժամանակ այս արտահայտությունը բացակայում է, ինչը խոսում է օրվա իշխանության վախերի մասին: Սա վկայում է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին արգելված է պատասխանել հակառակորդի սադրանքներին, իսկ առաջնագծում գտնվող Հայ զինվորները կրակի ընթացքում պետք է թաքնվեն կրակից և աղոթեն, որ ազիկները շուտ դադարեցնեն կրակելը: Սա անթույլատրելի է. թշնամին զգում է մեր վախերը և օգտվում դրանից՝ մեզ պարտադրելով նոր զիջումներ ու ստորացումներ: Չի կարելի վախենալ ու առավել ևս ի ցույց դնել այդ վախերը: Եթե քո վրա կրակում են, ուրեմն՝ դու էլ պետք է կրակես, եթե քեզ սպանում են, դու էլ պետք է սպանես: Վախից դողալով ու միջազգային ողբ կապելով ադրբեջանցիներին չես ստիպի հրաժարվել նոր սադրանքներից, չես ապահովագրի զինվորի կյանքն ու առողջությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Վախկոտներին ու անինքնասերներին չեն հարգում, չեն լսում, չեն ընդունում: Տղա եղեք...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
