«Մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել»․ Արծվիկ Մինասյան
![]() 251 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 14:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադարձել է ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատները վայր դնելուն․ «Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը։ Այո՛, մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք որոշակի արդյունքներ մենք չունենք, սա, խնդրում եմ, չանտեսենք։ Մենք ունեցել ենք արդյունքներ. այս իշխանությունը չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը»,- նշել է Մինասյանը։ «Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա թե՛ ապօրինի գործողություններով, թե՛ կեղծ լուրեր տարածելով։ Ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք ու որևէ պայմաններում ճնշումներին չի ենթարկվելու»,- վստահեցրել է պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
