Հայաստանի սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին ազատազրկվել է

Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 9 ամիս ազատազրկման։ Այս մասին տեղեկանում ենք Դատական «DataLex» տեղեկատվական համակարգից։
Թուրքիայի քաղաքացի Աթայ Բիլալը 2022 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի կողմից մուտք է գործել Հայաստան, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։
Նրան մեղադրանք է ներկայացվել նախկին ՔՕ–ի 329–րդ հոդվածի 1–ի մասի հատկանիշներով, որը նախատեսում էր պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանի վճռով Բիլայի պատժի կրման սկիզբը հաշվվելու է 2022 թվականի հունվարի 8-ից: Դատավճռում նշվում է, որ այն կարող է բողոքարկվել մեկ ամսում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: «Դատավճիռը չի կարող բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով»: Դատական ակտն ընդունվել է սեպտեմբերի 12-ին։

«Ամեն օր մի նոր ստորություն ու սրիկայություն են մտածում, որ մարդկանց ճնշեն»․ Գագիկ Եղիազարյան
515:12
«Փոփոխություններ՝ համատիրություններում»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
3814:54
«Փոշեկուլի ներկայացուցիչն ականատես չի եղել իրական աղբին, որը շարքից կհանի աղբոմոբիլը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6813:24
«Հ1-ի հայլուրյան Հայաստանը ծաղկող երկիր է, բայց երբ այն ավարտվում է, առճակատվում ես այլ իրականության»․ Վրույր Այվազյան (տեսանյութ)
6912:48
«Աջափնյակի մետրոյի ծրագրի համար ընկերությունների ցանկ կա, այդ թվում՝ ռուսական»․ Տիգրան Ավինյան
7412:42
Ավելի քան 100 մլն ռուբլի՝ շքեղ հարսանիքի համար (տեսանյութ)
15611:07
«Սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում»․ Լևոն Ազիզյան
8510:00
Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
9409:06