««Դարի բացահայտումը». շոուն պետք է շարունակվի». Ոսկան Սարգսյան
![]() 307 Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 15:18 Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. ««Դարի բացահայտումը». շոուն պետք է շարունակվի Թավշյա հեղափոխություն հորջորջված քաղաքական թատրոն-հեղաշրջումից չորսուկես տարի անց հայ իրավապահներն օպերատիվ-հետախուզական, չգիտեմ՝ էլ ինչ միջոցառումների շնորհիվ բացահայտեցին այն, ինչ վաղուց բացահայտ էր։ Հիշո՞ւմ եք Սևանի ափին հառնող Վլադիմիր Գասպարյանի դղյակի քանդման ուղիղ եթերում շոուն, երբ իրավապահները մեծ աղմուկով ընդամենը քերծեցին նախկին ոստիկանապետի դղյակի ցանկապատի պատը։ Հիմա էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Յուլյան, 2018թ․ մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին։ Ոստիկանականապետ հոր 2018թ․ մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յուլյա Գասպարյանի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա վերջինս ազատվել է ոստիկանությունում ծառայությունից: Պաշտոնի նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յուլյա Գասպարյանը առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել, 2015թ․ մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Յուլյա Գասպարյանին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները: Հակակոռուպցիոն շոուն պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրան հավատացող միամիտներ կան, քանի կարիք կա Ադրբեջանին արվող զիջումներից, սահմանագոտում տիրող լարված վիճակից, իշխող խմբի կոռուպցիոն գործերից ուշադրություն շեղել նման բաներով։ Այս դեպքում Վովա Գասպարյանը կասեր՝ դուք հակակոռուպցիոնե՞ր եք, թե՞ էժան դերասան»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
