Կառավարությունը գերազանցել է գործուղումների ու ընդունելությունների համար հատկացված գումարները. նոր որոշում ընդունվեց

ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ–ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշման նախագծից։
Դրա համաձայն՝ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։
ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն–ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:
Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ՝ արտասահմանյան գործուղումների համար։
Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի՝ բյուջեով նախատեսված գումարներից։

Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկնի ԱՄՆ
3518:36
«Փաշինյանի «պլան B»-ն՝ «անտարբեր Հայաստան»»․ Արմեն Աշոտյան
5217:30
Պակիստանը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական գործողությունները
8717:27
««Ուժեղ Հայաստան»-ին միանալուց հետո քրգործ են վերակենդանացրել իմ նկատմամբ․ որպես մեղադրյալ են ներգրավել»․ Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)
5317:24
«Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ»․ Արեգնազ Մանուկյան
5616:30
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը աշնանը «Eternity-2026» հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն
7816:10
«Իշխանության հայտարարություններից հետո պարզվում է, որ զուտ իրավական առումով գործընթացներ պետք է կատարվեին»․ Երեմ Սարգսյան
5916:00
«Իրանի շուրջ լարվածության սրումը վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար»․ Պեսկով
9015:58