«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են

ՆԳՆ կիբեռոստիկանությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԶԳՈՒՇԱՑՈՒՄ, որում նշված է․ «5G ՑԱՆՑԻ ԹԱՐՄԱՑՄԱՆ» պատրվակով խարդախությունները շարունակվում են
Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։ Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։
Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,
• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,
• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր

«Հաճախ անտեսվում է փաստը, որ պահանջը միայն քաղաքական չէ, ամրագրված է Սահմանադրությամբ»․ Վարդան Օսկանյան
415:36
«Փաշինյանին պարտքով փող են տալիս, որ ինքը գործ անի, իսկ ինքը գործը չի անում». Արթուր Դանիելյան
1615:30
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են
2615:12
«Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4415:00
«Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում». ՔԿ
3914:36
«Անբարեխիղճ կառուցապատողների ջախջախումը շարունակվում է»․ Ռոման Երիցյան (լուսանկար)
4814:24
«Կառավարությունը պաշտոնյաների «պրեմիաների» համար փող ունի, երեխեքի անվճար բուժսպասարկման համար՝ ոչ»․ Դավիթ Գալստյան
4114:12
«Աղբահանության վճարի հաշվարկը որևէ առնչություն չունի մատուցվող ծառայության հետ»․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
4813:24