Հինգշաբթի, 16 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»․ Տիգրան Ավինյան

«Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»․ Տիգրան Ավինյան
45
Այսօր, 15:00

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել է տեղեկությունը, որ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն անցել է քաղաքապետարանին։ «Այո, հաստատում եմ այդ տեղեկությունը։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, կառուցված է խախտումներով և պայմանագրի համաձայն կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է քաղաքապետարանին»,- նշել է Ավինյանը։ Լրագրողի հարցին, թե ե՞րբ են խախտումներն արձանագրել, կա՞պ ունեն, որ ԱԱԾ-ն մտավ Ծառուկյանի տուն՝ քրեական գործեր հարուցվեցին, Երևանի քաղաքապետն արձագանքել է․ «Ոչ, կապ չունեն։ Այս գործընթացն սկսել է դեռևս ավելի վաղ։ Խախտումներն արձանագրվել են եթե չեմ սխալվում 1 տարի առաջ, քննարկումներ ունեցել ենք և լուծումներ այդպես էլ չեն գտնվել, որից հետո վերջնական որոշումներ են կայացվել»։
Իսկ թե որպես ինչ կծառայի շենքը, Ավինյանը նշել է․ «Մենք ունենք այնտեղ մարզվողներ, որոնց իրավունքները պետք է պաշտպանվեն։ Կարծում եմ՝ շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»։

«Գագիկ Ծառուկյանին պատկանող մարզասրահի շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»․ Տիգրան Ավինյան