«Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել իմ հաջորդ կարևոր քայլով»․ Տաթևիկ Ռևազյան
![]() 370 Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 21:18 Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը գրել է․ «Մեծ ոգևորությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել ավիացիայի ոլորտում իմ հաջորդ կարևոր քայլով։ Ես միանում եմ թռիչքային և ավիացիոն անվտանգության ոլորտում գործող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի ղեկավար թիմին (ospreyflightsolutions.com): Լինելով Քաղաքացիական ավիացիոն իշխանությունների ղեկավարների մեջ ամենաերիտասարդը աշխարհում՝ ես ունեցել եմ հնարավորություն տեսնելու և անցնելու մեր ոլորտի առջև ծառացած բազմաթիվ գլոբալ հիմնախնդիրների միջով։ Այսօր ողջ աշխարհում մեզ որպես ժառանգություն հասած համակարգերը զարմանալիորեն հին են ու ստիպում են մեզ ուղղակի մեխանիկորեն կատարել մեծ ծավալի աշխատանք։ Սա ակնհայտորեն հանգեցնում է աշխատանքի անարդյունավետության, մարդկային գործոնով պայմանավորված սխալների ու սուբյեկտիվ որոշումների կայացման։ Ահա այս խնդիրների հետ էի ես անձամբ բախվում ամեն օր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեում աշխատելիս, այլև շատ բարձր վարկանիշ վայելող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքում։ Ուստի որոշել եմ իմ կարիերան զարգացնել հենց այս գլոբալ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ։ Ես վերջապես հանդիպել եմ մի համարձակ ընկերության, որը ոլորտի առջև խնդիր է դնում՝ կայացնել տվյալների վրա հիմնված պրոակտիվ որոշումներ։ Մեր ընկերության ռիսկերի տվյալների բազան աշխարհում ամենամեծն է և կարող է 60 լեզուներով առկա տվյալ վերլուծել։ Մարդը պարզապես ունակ չէ ընկալել այս ծավալի տվյալներ, մինչդեռ մեր մեքենայական ուսուցման ալգորիթմը լիովին ունակ է: Աղբյուրը` Տաթևիկ Ռևազյան |

«Խաղաղության իրական այլընտրանքն արժանապատիվ խաղաղությունն է». Մհեր Մելքոնյան
2622:00
Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակից (տեսանյութ)
12221:12
«Հայկազուն սրբազանին հարցաքննության էին կանչել՝ արդեն մեղադրյալի կարգավիճակում»․ Մարինե Ֆարմանյան (տեսանյութ)
9220:54
«Քաղաքացին հայտ է բացել, որ գան փոսը լցնեն, եկել, լյուկն էլ հետն են ասֆալտել». Էդուարդ Հայրումյան
14819:36
«Սամվել Կարապետյանի աջակցին բերման էին ենթարկում, ինձ տեսան, բաց թողեցին»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
19219:18
«Միջնորդել են 1 ամսով երկարացնել տնային կալանքը». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
14819:12
«ԱՄՆ-ում սինագոգի վրա հարձակվողն ընտանիքի անդամներին կորցրել էր Լիբանանին Իսրայելի հարվածի հետևանքով»․ #FoxNews
30318:44
«Ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում». հարց՝ Կարեն Կարապետյանին (տեսանյութ)
13018:00
