Ընդդիմությունն առաջարկում է զոհվածների ընտանիքներին նոր արտոնություններ տրամադրել. «Հրապարակ»
![]() 304 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 09:48 «Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակ-ցությունն առաջարկում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ անել՝ նոր երաշխիքներ սահմանել, այդ թվում՝ հիպոթեքային վարկի մարում, առողջապահական, կրթական, կոմունալ և այլ ծախսերի փոխհատուցում։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է․ «Գործող օրենսդրությամբ սահմանված են որոշակի երաշխիքներ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: Մասնավորապես, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով, զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են դրամական հատուցում, մի մասը՝ 10 մլն դրամ՝ միանվագ, իսկ մնացած մասը՝ ամսական հավասար վճարներով, 20 տարվա ընթացքում: Համապատասխան երաշխիքներ և արտոնություններ են սահմանված նաև մի շարք այլ օրենքներով»։ Սակայն, ըստ ընդդիմադիր դաշինքի, վերոնշյալ արտոնություններն ու երաշխիքները չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, արդյունքում շատերն ստիպված են լինում «բախել տարատեսակ դռներ», իսկ երբեմն էլ դրանք մնում են թղթի վրա։ Նախագիծը խորհրդարանում կներկայացնի 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
