«Մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու». Շուշիի քաղաքապետ
![]() 409 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 18:36 Կեսօրին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Տեղեկությունը հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։ Դրանից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք և ճանապարհը բացվել է։ 168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Ստեփանակերտի իր տնից տեսնում է այն ճանապարհը, որտեղ ադրբեջանցիները փակել էին՝ մեքենաները շարժվում են։ «Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բաց է ճանապարհը։ Դե, մեզ համար այս ամենը սպասելի էր, այդ ապուշներն իրենց սադրանքները սկսել են, այդպես էլ շարունակելու են, մի օր ճանապարհն են փակելու, մի օր գազն են կտրելու և այդպես շատ բան են անելու։ Քարին տակ-Շուշի-Ստեփանակերտի խաչմերուկում են կանգնած եղել, մի ճանապարհն իջնում է դեպի Քարին տակ, մյուս ճանապարհով բարձրանում են դեպի Շուշի, մյուսն էլ իջնում է Ստեփանակերտ, այնպես են արել, որ բոլոր կողմերից փակ լինի»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։ Ըստ նրա, այդ խաչմերուկում ադրբեջանցիները դարպասներ են դրել՝ Սղնախից գալիս, մտնում են Քարին տակ ու գնում Շուշի։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
