Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մանրամասներ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ

Մանրամասներ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը փակելու վերաբերյալ
399
Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 19:24

Ժամը 13-ին մոտ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
Ժամը 15:45-ին ճանապարհը բացվել է:
Ներկայացնում ենք Artsakh TV-ի ռեպորտաժը։