«Ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդպես տենդագին մերձենում Հունգարիայի հետ». Վահե Սարգսյան
228 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 20:25 Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդպես տենդագին մերձենում Հունգարիայի հետ՝ այն դեպքում, երբ Հունգարիայի իշխանությունները ոչ մի զիջման խոսք չեն ասել ասել 10 տարի առաջ գործած հանցավոր արարքի համար (խոսքը հանցագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին է): Մի քանի փաստ և ամեն ինչ պարզ կդառնա: 2019 թ. Բաքվում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթնաժողովում Հունգարիայի գործող վարչապետ Վիկտոր Օրբանը խոսել է հունգար ժողովրդի թյուրքական արմատների մասին՝ նշելով, որ շատ հունգարացիներ ղփչաղական արյուն ունեն, իսկ Հունգարիայում տեղի է ունենում ղփչաղների ամենամյա համագումարը։ 2019 թ. հունգարական «Թուրան» հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովում վարչապետ Օրբանն ասել է, որ հունգարացիները Աթիլայի, ղփչաղ ցեղերի ժառանգներն են, իսկ Հունգարիան «քրիստոնեական թյուրքական երկիր է»: 2018 թ. Չոլպոն-Աթայում (Ղազախստան) թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ գագաթնաժողովում Հունգարիային տրամադրվել է դիտորդի կարգավիճակ: Հունգարիայի ղեկավար Վիկտոր Օրբանը չի թաքցնում, որ իր երկիրը հավակնում է Թյուրքական խորհրդի լիիրավ անդամ դառնալուն։ Հունգար քաղաքագետների կարծիքով՝ Օրբանի համար Թուրքիան, Ադրբեջանը և մյուսները վառ օրինակներ են, որ պետությանը պետք չէ լիբերալ ժողովրդավարություն լինել՝ ծաղկելու համար: Անցնենք առաջ. հունգարացիների թյուրքական ինքնության ակտիվ գաղափարախոսներից է իշխող «Հունգարիայի քաղաքացիական միություն» («Ֆիդես») կուսակցությունը (հուսով եմ՝ թուրքապաշտ «Քաղաքացիական պայմանագրի» անվան հետ նմանությունը պատահական է): Հունգարիայի մեկ այլ թուրքապաշտ կուսակցության՝ «Հանուն ավելի լավ Հունգարիայի» (ավելի հայտնի որպես «Յոբբիկ»), հիմնադիր և առաջին ղեկավար Գաբոր Վոնան հաճախ է մեկնել Թուրքիա՝ երկու երկրներին կոչ անելով համագործակցել։ 2013 թվականին նա հայտարարեց, որ կողմ է Հունգարիայի՝ ԵՄ-ից դուրս գալուն և Թուրքիայի հետ ավելի սերտ կապերի զարգացմանը։ Նա նաև իսլամը անվանեց «լույսի ճառագայթ» մարդկության համար գլոբալիզմի աշխարհիկ, ազատական և նյութապաշտական խավարում: Կուսակցությունը նաև բազմիցս դեմ է արտահայտվել Հայաստանի կողմից Ղարաբաղի ազատագրմանը (իրենց եզրույթով՝ օկուպացմանը) և խոստացել իշխանության գալուն պես ճանաչել այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»: 2013 թվականից Հունգարիան, արտաքին քաղաքականության մեջ հռչակելով «Արևելքի բացում» դոկտրինան, սկսեց նոր ռազմավարական գործընկերներ փնտրել Եվրոպայից դուրս։ Բուդապեշտը 1,5 միլիոն դոլարի վարկ է տրամադրել ընկերություններին, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց համագործակցությունը այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Նման թուրքապաշտ, ֆիննո-ուգրական ծագումից դեպի թյուրքական ծագում սահուն անցում կատարած, վարչապետի ու իշխող կուսակցության մակարդակով դեպի թյուրքական աշխարհ մոլեգին կերպով ձգտող երկրի՝ Հունգարիայի հետ, բնական է, պետք է ամեն գնով մերձենային ՀՀ իշխանությունները, որոնք գրեթե նույն ուղեգծի վրա են: Ահա, թե իրականում ինչն է կապում ՀՀ իշխանություններին ու Հունգարիային: Սա՛ է գլխավորը: Մնացածը՝ հայ սպային սպանողին արտահանձնելու առջև աչք փակելը, հայ սպայի հիշատակի վրա թքելը, հայ սպայի պատիվն իբրև արժեք ոտնահարելը տասներորդական են Հունգարիայի թուրքապաշտ իշխանությունների հետ եղբայրացող ՀՀ թուրքապաշտ իշխանությունների համար»: Աղբյուրը` Վահե Սարգսյան |
«Դուք քանի՞ անգամ եք խաբվելու, քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ խաբելու». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
2121:24Տավուշի մարզպետը փախավ Բագրատ Սրբազանին տեսնելուց հետո
5721:00Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5620:30«Եթե չենք ուզում հայրենիք ունենալ, ուզում ենք պարզապես ստամոքս ունենալ, ուրեմն կլինի ավելի վատ, քան է». Միքայել Աջապահյան
6520:24«Լուրեր են շրջանառվում, որ ավտոմեքենայի մեջ քարտեզագրողներ կան». Գառնիկ Դանիելյան (լուսանկար)
9520:18«Մինչ այս պահը ժողովուրդից թաքցրած ոչ մի բան չկա». Տավուշի մարզպետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8320:06Կիրանցում իրավիճակը գերլարված է. բնակիչները խոսում են մարզպետի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8920:00«Իսկ հայրենիքը ո՞րն է». Նիկոլ Փաշինյան
7419:54