Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները կատարող դատական համակարգ ունենալ չենք ուզում»․ Արսեն Թորոսյան

«Գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները կատարող դատական համակարգ ունենալ չենք ուզում»․ Արսեն Թորոսյան
233
Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 11:18

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ նիստում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «ՔՊ» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Հայկ Գրիգորյանի թեկնածությունը։ Նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետևյալ հարցին՝ «ընտրվելով ԲԴԽ անդամ, դուք ինքներդ՝ անձնապես, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ինչպե՞ս եք ապահովելու դատական համակարգի անկախությունը՝ այդ թվում գործող իշխանությունից։ Մեր հանձնառությունն է ունենալ դատական անկախ համակարգ և ոչ թե դատական համակարգ, որը կատարելու է գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները», Գրիգորյանը պատասխանել է․ «ԲԴԽ անդամն ունի մեկ եղանակ ներազդելու․ դա արդար քվեարկությունն է, այն բոլոր դեպքերում, երբ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կամ լիազոր մարմնի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կհարուցվեն կարգապահական վարույթներ և կներկայացվեն ԲԴԽ քննարկման, միանշանակ, արդար քվեարկության միջոցով, օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքով, օգտագործելով իմ ձայնը՝ քվեարկելու եմ անաչառ»։

«Գործող կամ նախկին իշխանությունների քմահաճույքները կատարող դատական համակարգ ունենալ չենք ուզում»․ Արսեն Թորոսյան