«ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով». Արտակ Զեյնալյան
![]() 281 Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 20:30 Իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացնում է. «Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը, հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել է քննել դատավորի հայցը, որով բողոքարկում էր Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին որոշման օրինականությունը: Հայաստանյան դատարանները ամրագրեցին, որ մարդը, եթե նա՝ դատավոր է, Հայաստանում չունի և չպետք է ունենա իր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշպանության իրավունք: Հիշեցնենք, որ դատավորը 2011թ ակնհայտ անմեղ մեղադրյալի (կարճ ժամանակ անց, առանց դատարան հասնելու՝ արդարացվեց) կալանքը փոխարինել էր գրավով՝ դատական նիստին ներկա դատախազի համաձայնությամբ, սակայն նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, քանի որ դրա վերաբերյալ «վերևից» հրահանգ չէր ստացել և գործել էր՝ «ինքնագլուխ»: Նախորդ ռեժիմների ժամանակաշրջանում կալանքից նվազ խափանման միջոց նշանակելու հարցը որոշվում էր «Բաղրամյան 26 ում» և հրահանգը կարող էր դատավորին փոխանցեր դատական ամենավերին պաշտոնից և դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն՝ պետք է կիրառվի կալանք: Աղբյուրը` Արտակ Զեյնալյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
