«Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարն օրը ցերեկով օրենք է խախտում». Ոսկան Սարգսյան
![]() 294 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 16:48 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Այս ավտոլվացման կետը գործում է Հաղարծին գյուղի մեջով ձգվող միջպետական ավտոճանապարհից մի քանի մետր հեռավորությամբ։ Այն կառուցվել է՝ փակելով միջպետական հիմնական ավտոճանապարհը, որը չի գործում՝ Հաղարծին գյուղում առկա մեծ սողանքի պատճառով։ Ավտոլվացման կետը պատկանում է Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ընտանիքին։ Նախկինում Դավիթ Սարգսյանն ասել է, որ ավտոլվացման կետը գրանցված է անհատ ձեռներեց, իր եղբայր Սասուն Սարգսյանի անվամբ, ինքը բաժնետեր է։ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իր՝ 2019թ․ օգոստոսի գրությունով ավտոլվացման կետի վերաբերյալ հայտնել էր, որ իր առաջին իսկ պահանջի դեպքում ապօրինի կառուցված ավտոլվացման կետը պետք է քանդվի։ Նախկինում Դիլիջանի համայնքապետարանն ավտոլվացման կետի ապօրինի կառուցման պատճառով 200 հազար դրամի չափով տուգանք է կիրառել։ Այդ ժամանակ Դավիթ Սարգսյանը եղել է Դիլիջան խոշոր համայնքի ավագանու անդամ։ Արդարության և օրինականության մասին ճամարտակող ՔՊ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավար, Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարն օրը ցերեկով օրենք է խախտում, սակայն պետական համապատասխան մարմինները դա չտեսնելու են տալիս»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
