Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Իրանում մահապատժի են ենթարկել առաջին ցուցարարին

Իրանում մահապատժի են ենթարկել առաջին ցուցարարին
896
Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 15:06

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Իրանում մահապատժի են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին, հայտնում է Tasnim գործակալությունը։ Իրանի գերագույն դատարանի վճռում նշվում է, որ նա փողոց է փակել և դանակով հարվածել ու վիրավորել իրավապահ մարմնի աշխատակցին։

Ավելի վաղ Իրանի դատարանը մահապատժի էր դատապարտել բողոքի ակցիայի հինգ մասնակցի՝ կապված բարքերի ոստիկանության աշխատակցի մահվան հետ: