Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Բաքուն հայտարարել է Արցախում «բնապահպանական մոնիթորինգ» իրականացնելու մասին

Բաքուն հայտարարել է Արցախում «բնապահպանական մոնիթորինգ» իրականացնելու մասին
374
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 15:31

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կառավարությունն այսօրվանից «բնապահպանական մոնիթորինգ է իրականացնելու» Արցախում:

«Համաձայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների՝ Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «AzerGold» ընկերության ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը»,- նշված է այդ երկրի նախարարությունների տարածած հաղորդագրության տեքստում: