Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մունաթ չեմ գալիս․ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»․ Արմեն Մարտիրոսյան

«Մունաթ չեմ գալիս․ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»․ Արմեն Մարտիրոսյան
297
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 02:12

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «44-օրյա պատերազմի օրերին Արցախի կառավարությունից մեզ խնդրեցին հատուկ մեքենա տրամադրել դիակներ տեղափոխելու համար։ Իրենց վարորդը, պարզ է, շատ արագ էր վարելու մեքենան հասկանալի պատճառներով։ Եվ պարզ է, որ այդ ճանապարհի բոլոր արագաչափերը արձանագրելու էին արագության գերազանցում։
Եկավ տուգանքը։ Զանգեցինք Ոստիկանություն՝ բացատրեցինք, հանդիպեցինք՝ բացատրեցինք, գրեցինք՝ բացատրեցինք։ Արցախի կառավարությունը տեղեկանք ուղարկեց՝ բացատրեց։
Տուգանքը մնաց ուժի մեջ։
Դիմեցինք դատարան՝ հայցը չընդունեցին։ Բողոքարկեցինք Վերաքննիչում։ Հետո դիմեցինք Վճռաբեկ։ Հիմա Վճռաբեկը ուղարկել է Վարչական դատարան։
Մունաթ չեմ գալիս։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: